ԱՊՐԻԼԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   12 ապրիլի, 2014

Այսօր աստղերը հուշում են ամբողջովին տրվել սիրո հրաշքներին ու երեւակայություններին եւ առավելագույն հաճույք ստանալ դրանից: Այսօր ձեզ դժվար չի լինի մոռանալ խնդիրները եւ սիրելիի հետ խորասուզվել ձեր երազանքների աշխարհը: Դրան կարող է նպաստել միասին կինոդիտումը, ռոմանտիկ ընթրիքը կամ պարզապես զբոսանքը աստղային երկնքի տակ:

ԽՈՅԵՐ

Այսօր Խոյերը դժվարությամբ կկարողանան հավասրակաշռություն գտնել իրեց սրտի ձայնի եւ գիտակցականության միջեւ: Սակայն աստղերը հուշում են, որ այսօր անհրաժեշտ է լսել սրտի ձայնին: Մի’ վախեցեք. այն ձեզ ճիշտ ուղու վրա կկանգնեցնի: 

ՑԼԵՐ 

Այսօր փորձեք ազատվել սիրային խնդիրների մասին մտածելուց: Չի կարելի  անվերջ մտածել դրանց մասին: Ժամանակ առ ժամանակ պետք է ուղեղն ազատել այդ խնդիրներից եւ թույլ տալ, որ ամեն ինչ իր հունով ընթանա: Աստղերը հուշում են, որ այսօր բարձիթողի արված իրադարձություններ հնարավոր է զարգանան ձեզ համար ցանկալի սցենարով: 

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին ձեր քնքշության եւ համբերատարության կարիքն ունի: Երկվորյակները պետք է սատարեն զուգընկերոջը եւ ցույց տան, որ նրա կողքին են: Այսօրը կարող է որոշիչ դառնալ ձեր հարաբերություններում: Միմյանց իսկապես սիրող զույգերը կկարողանան պահպանել հարաբերությունները, սակայն, եթե սիրային հարցերում տարաձայնություններ եւ կեղծիք կա, ապա հնարավոր է կոնֆլիկտ եւ անգամ բաժանում լինի:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեզ համար սիրո, երջանկության եւ անամպ տրամադրության օր է: Պետք չէ զարմանալ, եթե փողոցում այսօր անծանոթ մարդիկ ձեզ ժպտան. երջանկությունը վարակիչ է: Աստղերը խորհուրդ են տալիս չվախենալ այդ հոգեվիճակից եւ վայելել երջանիկ զգացողությունները: Ձեր այս հոգեվիճակն ապացուցում է, որ ճիշտ ուղու վրա եք:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր եւ մոտակա օրերին ձեզ ստեղծագործական գործընթաց է սպասվում: Հետաքրքիր գաղափարները ձեզ կուղեկցեն ամենուր՝ սկսած աշխատանքից, վերջացրած՝ սիրային հարցերով: Դրանցից ոմանք կարող են  ի կատար ածվել, եթե այսօր կիսվեք այդ մտքերով ձեր սիրելիի հետ: Կարեւոր չէ, թե նա ինչպես ձեզ կօգնի՝ ֆիզիկապե՞ս, թե՞ բարոյապես, միայն նրա ներկայությունը կարող է շատ բան փոխել:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր աստղերը Կույսերին խորհուրդ են տալիս առավելագույնս անկեղծ լինել սիրելիի հետ: Եթե ձեզ այս կամ այն բանը դուր չի գալիս ձեր հարաբերություններում, ապա պետք է խոստովանել այդ մասին զուգընկերոջը: Պետք չէ վախենալ. աստղերը հուշում են, որ այսօր ձեր սիրելին հակված է հասկանալ ձեզ:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր աստղերը Կշեռքներին վարակել են կախարդական եւ զարմանալի տրամադրությամբ, ինչ իր հերթին առանաձնահատուկ ձգողականությամբ է օժտել նրան: Որպեսզի գրավեք հակառակ սեռի ուշադրությունը, բավական է միայն, որպեսզի ձեր խոսքին եւ շարժումներին ռոմանտիզմ եւ առեղծվածայնություն հաղորդեք:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր դուք հնարավորություն ունեք իրականացնել ձեր ամենանվիրական երազանքները, ցանկությունները եւ երեւակայությունները սիրային հարցերում: Ձեր կյանքում դուք բազմաթիվ նման հնարավաորություններ եք ունեցել, սակայն բաց եք թողել: Այժմ, սակայն, ճիշտ ժամանակն է գործի անցնել եւ վերականգնել կորցրածը:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր սիրելիի հետ շփման մեջ դուք կլինեք բնական եւ հասարակ, ինչը շատ հազավադեպ է պատահաում ձեզ հետ: Փորձեք առավելագույնս անկեղծ լինել ինքներդ ձեզ հետ եւ ականջ դնել սրտի թելադրանքին. Այն ձեզ կհուշի՝ ինչ անել եւ ինչպես վարվել, որպեսզի ամեն ինչ լավագույն կերպով ավարտվի:

ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ

Այսօր աստղերը ձեզ խորհորդ են տալիս սիրելիի հետ չառանձնանալ, այլ գնալ այնպիսի մի վայր, ուր շատ մարդիկ կլինեն: Ձեր սիրելի անձնավորության հետ կարող եք այցելել ակումբ, ռեստորան, ցուցասրահ եւ մարդաշատ այլ վայրեր, որտեղ դուք հնարավորություն կունենաք ոչ միայն միմյանց ներկայությունը վայելել, այլեւ նոր ծանոթություններ հաստատել ու շփվել մարդկանց հետ:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր Ջրհոսները պետք է փորձեն կարգավորել հարաբերությունները սիրելիի հետ: Ինչ-որ բան ձեզ խանգարում է առաջ շարժվել, սակայն այսօր աստղերը ձեզ կօգնեն ոչ միայն հասկանալ, թե ինչն է ձեզ խանգարում, այլեւ լուծում գտնել դրան:

ՁԿՆԵՐ

Այսօր աստղերը ձեզ հուշում են վերանայել հայացքները սիրային հարաբերությունների հարցում: Հնարավոր է՝ այն անձնավորությունը, ում դուք արեւ եք համարում, ընդամենը մի աստղ է ամբողջ տիեզերքում, ուստի ժամանակն է հանել վարդագույն ակնոցը: Շատ հնարավոր է, որ հակառակ դեպքում դուք պարզապես բաց կթողնեք նրան, ով առավել արժանի է ձեր սիրուն:

Աղբյուրը` http://1001goroskop.ru/

 



© NEWS.am STYLE