Անաստասիա Վոլոչկովան ընդդեմ Վալերիայի. «Իմ կարծիքով, այդ մարդկային պոռնկություն է»

11:02   14 ապրիլի, 2014

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ռուսական բալետի արտիստուհի Անաստասիա Վոլոչկովան համերգային ծրագրով այցելել էր Կիեւ, որտեղ ներկայացրել էր նաեւ իր նոր՝ «Буду с тобой» տեսահոլովակը:

Ըստ kp.ua-ի, Կիեւում գտնվելու ընթացքում Վոլոչկովան արտահայտվել է ռուսական շոու-բիզնեսի իր գործընկերների մասին: Արտիստուհին դատապարտել է Ուկրաինայի հարցում երգչուհի Վալերիայի եւ նրա ամուսին Իոսիֆ Պրիգոժինի պահվածքը: Պարուհին կարծում է, որ չի կարելի փոխել քաղաքական հայացքները միայն այն պատճառով, որ «քամին այն կողմ չի փչել»: Վերջերս Վալերիան սատարել էր Ղրիմի հարցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականությունը եւ հայտարարել, որ այլեւս չի գնալու Ուկրաինա:

«Ներեցեք, բայց, իմ կարծիքով, այդ մարդկային պոռնկություն է: Ես այդ չեմ ընդունում: Ու երբ նման մարդիկ սկսում են հայտարարել, ասենք՝ «ռուսաստանցիներ, եկեք չգնանք Ուկրաինա», ես տարակուսում եմ: Ինչպե՞ս կարելի է բաժանել ստեղծագործող մարդկանց, ովքեր միշտ միասին են եղել: Ուկրաինան միշտ հյուրընկալ է եղել Ռուսաստանից արտիստների հանդեպ: Իսկ հիմա այսպիսի խոսքեր լսել Վալերիայից եւ Իոսիֆ Պրիգոժինից… Չէ՞ որ այդ նրա անձնական կարծիքը չէ, այլ նրա ամուսնու եւ պրոդյուսերի: Ես պարզապես վրդովված եմ: Երբ պետք էր, նա գալիս ու մասնակցում էր բոլոր համերգներին, դրամ էր վաստակում…»,- նշել է Վոլոչկովան:



© NEWS.am STYLE