MTV Movie Awards. Հաղթողներն ու կարմիր գորգը

10:04   14 ապրիլի, 2014

Լոս Անջելեսի Nokia Theatre-ում ապրիլի 13-ին հայտարարել են MTV Movie Awards մրցանակաբաշխության հաղթողների անունները: Միջոցառմանը մասնակցել են մեր ժամանակների ամենավառ եւ ճանաչված հայտնիները՝ Ջեսիկա Ալբան, Ռիտա Օրան, Լյուպիտա Նիոնգոն, Զակ Էֆրոնը եւ այլք: Pop corn-ով լի ոսկե բաժակի տեսքով մրցանակը հեղինակավոր է համարվում այն պատճառով, որ արտացոլում է լսարանի անկեղծ ճաշակը. թեկնածուների օգտին առցանց ռեժիմով քվեարկում են հեռուստաալիքի հեռուստադիտողները: Արարողությունը վարել է երգիծական դերասան Քոնան Օ՛Բրայանը:

Լյուպիտա Նիոնգո


Լավագույն ֆիլմ անվանակարգում հաղթել է «Քաղցած խաղեր. Եվ կբռնկվի հուրը» ժապավենը:

Գլխավոր դերակատարներ Ջենիֆեր Լոուրենսն ու Ջոշ Հաթչերսոնը մեկական «Ոսկե բաժակ» են ստացել՝ լավագույն դերասանական խաղի համար:

Ռիհանա


Քոնան Օ՛Բրայան


«Տարվա առաջընթաց» անվանակարգում մրցանակ է ստացել բրիտանացի Ուիլ Փոուլթերը, ով հանդես է եկել «Մենք Միլլերներ եք» ժապավենում: Բացի այդ, Ջենիֆեր Էնիսթոնի հետ նրա համբույրը ֆիլմին հաղթանակ է բերել նաեւ «Լավագույն համբույր» անվանակարգում:

Ռիտա Օրա եւ Զակ Էֆրոն


Ջարեդ Լետո եւ Լյուպիտա Նիոնգո


Ջեսիկա Ալբա


«Լավագույն պայքար» անվանակարգում հաղթանակել է Օռլանդո Բլումի եւ Էվանջելին Լիլիի մասնակցությամբ տեսարանըՀոբիտ»):

Լեսլի Մանն եւ Քեմերոն Դիաս


Նիկի Մինաժ


MTV Movie Awards-ի վարկանիշով լավագույն երգիծական դերասան է դարձել Ջոնա Ֆիլը, ով այս անվանակարգում մրցանակ է բերել «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմին:

Ջոնի Դեփ


Ռիտա Օրա


Էմինեմ եւ Ռիհանա


Grumpy Cat


Զակ Էֆրոն


Դեյվ Ֆրանկո


Հավելենք, որ MTV հեռուստաալիքի ամենամյա շոուն հիմնադրվել է 1992 թվականին:

Աղբյուրը՝ THR



© NEWS.am STYLE