Ի գիտություն աղջիկների. Օրգազմն օգնում է ցելյուլիտի դեմ պայքարում

22:15   14 ապրիլի, 2014

Ցելյուլիտ. ինչպե՞ս պայքարել դրա դեմ: Շուտով ամառ է, շատերը մեկնելու են ծով հանգստանալու, իսկ այնտեղ...

Լողափի սեզոնի նախաշեմին ցելյուլիտը ոմանց համար մղձավանջ է դառնում: Դրա դեմ պայքարում մի քանի լավ միջոցներ կան, բայց ամենից արդյունավետը կանոնավոր օրգազմն է: Ինչպես ասում են՝ ե՛ւ հաճելի է, ե՛ւ օգտակար:

Նման եզրահանգման են եկել գերմանական հետազոտողները: Մասնագետներն այդ բացատրում են այն հանգամանքով, որ օրգազմի պահին կնոջ օրգանիզմում սկսում են հորմոններ արտադրվել, որոնք բարելավում են մաշկի արտաքին տեսքը. դրանք են, մասնավորապես, էստրոգենը, սերոտոնինն ու էնդորֆինը: Այս հորմոններն օգնում են ենթամաշկի ճարպային շերտի կուտակումների դեմ պայքարում:

Բացի այդ, կանոնավոր սեքսը լավացնում է արյան շրջանառությունը, բարձրացնում տրամադրությունը, կարգավորում իմունային համակարգը, ինչն էլ դրական ազդեցություն է ունենում ոչ միայն կնոջ արտաքին տեսքի, այլեւ առողջության վրա: Այնպես որ՝ լավ կլինի ավելի քիչ ժամանակ անցկացնել սրահներում, փոխարենը սիրելիի հետ ժամադրության գնալ:

Աղբյուրը՝ infowoman.com.ua



© NEWS.am STYLE