Աշխատանքի բացակայությունը կարող է սպառնալ կնոջ եւ տղամարդու հարաբերություններին

21:11   14 ապրիլի, 2014

Սոցիալական դրությունն ու աշխատանքի առկայությունն ուղիղ իմաստով ազդում են անձնական կյանքի վրա: Աշխատանքի բացակայությունը կարող է սպառնալ կնոջ եւ տղամարդու հարաբերություններին: Նման եզրահանգման է եկել ծանոթությունների հայտնի կայքը, որն անանուն հարցում է անցկացրել եւ կանանցից հետաքրքվել, արդյո՞ք նրանք կհանդիպեն գործազուրկ տղամարդկանց հետ:

Կանանց 75 տոկոսը բացասական պատասխան է տվել, ընդ որում, հարցվածների 33 տոկոսը կտրուկ է պատասխանել, իսկ 42 տոկոսն ասել է «հավանաբար՝ ոչ»: Մյուս կանայք հիմնականում պատասխանել են, որ կարող են հարաբերություններ սկսել ժամանակավոր գործազուրկների հետ, ովքեր գիտեն, թե ինչով են հիմա ցանկանում զբաղվել եւ ծրագրում են իրենց հետագա կարիերան:

Կանայք ասում են, որ գործազուրկ տղամարդկանց հետ հարաբերություններ չեն կառուցի ոչ միայն նյութական առումով: Նրանք կարծում են, որ կարեւոր չէ, թե ինչով, գլխավորը տղամարդը զբաղմունք ունենա, հակառակ դեպքում նրանց անհաջողակ ու ծույլ են համարում: Կանայք կարծում են, որ յուրաքանչյուր աշխատանք տղամարդու համար գործուներության տեսակ է:

Տղամարդկանց զբաղվածության հարցն այժմ վերաբերում է այն քչերին, ում հետ կանայք ավանդական պահպանողական հարաբերություններ են պահպանել:

Իսկ ահա տղամարդիկ այս հարցում առավել զիջող են: Տղամարդկանց 46 տոկոսը ոչ մի խնդիր չի տեսնում այն բանում, որ հանդիպում է գործազուրկ կնոջ հետ:

Աղբյուրը՝ infowoman.com.ua



© NEWS.am STYLE