Արամ MP3-ը մասնակցել է London Eurovision party-ին (ֆոտո)

15:48   14 ապրիլի, 2014

Մայիսին Դանիայում նախանշված «Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ը մասնակցել է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում կայացած London Eurovision party համերգին: Այն անցկացվել է Cafe De Parois ակումբում, որի ընթացքում Արամը կատարել է արդեն հիթ դարձած իր Not Alone երգը:

Նշենք, որ նույն օրը Navasardyan Centre-ում Արամը հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ավելի վաղ Արամ MP3-ը հանդիպել էր նաեւ Հոլանդիայի հայ համայնքի ներկայացուցիչներին: Երգիչը հանդիպման գնացել էր Save Kessab լոգոյով շապիկով: Համայնքի ներկայացուցիչներն Արամին խնդրել են նաեւ մասնակցել Հայոց Ցեղասպանությանը նվիրված հոլովակի նկարահանումներին, ինչին երգիչը սիրով համաձայնել է:



© NEWS.am STYLE