Պուտինը տարվել է Շերոն Սթոունով եւ նրան SMS-ներ է ուղարկում

16:10   14 ապրիլի, 2014

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալ տարվա հունիսին հայտարարեց, որ ամուսնալուծվում է Լյուդմիլա Պուտինայի հետ: Ապրիլին հայտնի դարձավ, որ զույգը պաշտոնապես բաժանվել է:

Գերմանական խոշոր Bild պարբերականի հաղորդմամբ, արդեն մի քանի ամիս Ռուսաստանի ղեկավարը հաղորդագրություններ է ուղարկում հոլիվուդյան դերասանուհի Շերոն Սթոունին:

Աղբյուրի խոսքով, Պուտինի ուշադրությունը շոյում է 56-ամյա աստղին, սակայն նա Ռուսաստանի նախագահին «առանձնապես սեքսուալ» չի համարում:

Շերոն Սթոունն ու Վլադիմիր Պուտինն անձամբ հանդիպել են 2010 թվականի դեկտեմբերի 10-ին, ուռուցքային հիվանդություններ ունեցող երեխաների աջակցության համար կայացած դրամահավաք-երեկույթի ժամանակ: Միջոցառմանը մասնակցում էին բարձրաստիճան պաշտոնյաներ եւ ճանաչված աստղեր, այդ թվում՝ Ժերար Դեպարդյեն, Միկի Ռուրկը եւ Շերոն Սթոունը:

Աղբյուրը՝ News.ru



© NEWS.am STYLE