Լանա դել Ռեյի նոր գլուխգործոցը. West Coast

16:22   14 ապրիլի, 2014

Օրերս երգչուհի Լանա դել Ռեյն առաջին անգամ կատարել է իր նոր՝ West Coast սինգլը: Երգչուհին այն ներկայացրել է Լաս Վեգասում կայացած համերգի ժամանակ: Աուդիո-տարբերակով հոլովակն արդեն համացանցում է: Երկար սպասված երգը դարձել է Լանա դել Ռեյի նոր՝ «Ultraviolence» ալբոմի առաջին կոմպոզիցիան:

Ավելի վաղ Լանա Դել Ռեյը Հոլիվուդում ներկայացրել էր կես ժամ տեւողությամբ իր Tropico ֆիլմը:

Լանան նշել է, որ այն Էլվիսի, Հիսուսի, Մերիլինի եւ այլմոլորակայինների մասին է. ամեն ինչ՝ մեկ «շշում»:

Նախագծի ռեժիսորն Էնթոնի Մանդլերն է, ով նկարահանել է Լանայի National Anthem եւ Ride հոլովակները: Ֆիլմում երեք երգ է հնչում. Body Electric, Bel Air, Gods And Monsters: Բոլորն էլ ընդգրկվելու են աստղի Tropico մինի-ալբոմում, որին հետեւելու է երգչուհու Ultraviolence լիարժեք ալբոմը:

Երկրորդ ալբոմի անվանումը, որը թարգմանաբար նշանակում է «Գերբռնություն», Դել Ռեյը վերցրել է Էնթոնի Բյորջեսի «Clockwork Orange» վեպից:



© NEWS.am STYLE