Սիրուշոն եւ Լիլիթ Հովհաննիսյանը հիշել են իրենց մանկությունը (ֆոտո)

12:32   15 ապրիլի, 2014

Թեեւ Հունիսի 1-ին դեռ շատ կա, բայց հայտնիները արդեն սկսել են հրապարակել  իրենց մանկության լուսանկարները։

Երգչուհի Սիրուշոն վերջերս նոր լուսանկար է հրապարակել՝ արված փոքր տարիքում, եւ գրել.  «Իմ ոճը՝ ութ տարեկանում»։

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանն էլ, թեեւ փոքր տարիքի լուսանկար չի հրապարակել, այնուամենայնիվ, հիշել է մանկությունը։

«Ուրախանում եմ Չեբուրաշկայի հետ։ Վերադարձ դեպի մանկություն»,-իր նոր լուսանկարը մեկնաբանել է երգչուհին։ 



© NEWS.am STYLE