Տնային պարզ միջոցներ. ինչպես գարնանն ամրացնել եղունգները

19:15   16 ապրիլի, 2014

Գարուն է, իսկ այդ նշանակում է, որ անհրաժեշտ է ամրացնել եղունգները, բայց ոչ թե սրահում, այլ տանը. էժան է եւ ավելի պրակտիկ:

Խանութներում այսօր դյուրին է եղունգներն ամրացնող միջոցներ գտնել: Դրանք լինում են լաքի, կրեմի կամ գելի տեսքով: Եղունգների առողջությունը բարելավելու համար կարելի է նաեւ ձեռքի տակ եղած պարզ եւ հասանելի մթերքներ օգտագործել:

Աղով վաննա

Այս գործողության համար կարող եք օգտագործել ինչպես սովորական աղ, այնպես էլ ծովի կամ կոսմետիկ: Համապատասխան տարայի մեջ 1 բաժակ եռացրած ջուր լցրեք եւ դրա մեջ 1 ճ/գ աղ լուծեք: Սպասեք, մինչեւ ջուրը փոքր ինչ սառչի, այնուհետեւ մատների ծայրերը 10-15 րոպե դրեք ստացված լուծույթի մեջ: Դրանից հետո ձեռքերին կրեմ քսեք:

Օսլայով վաննա

Մատների ծայրերը դրեք կարտոֆիլային տաք եփուկի մեջ: 10 րոպե անց ձեռքերը լավ չորացրեք եւ սնուցող կրեմ քսեք:

Կիտրոնով վաննա

1 թ/գ կիտրոնի հյութը խառնեք մեկ բաժակ ցանկացած բուսական յուղի հետ: Ձեռքերը 15 րոպե պահեք այդ խառնուրդի մեջ: Դրանից հետո հատուկ ձեռնոց հագեք: Նախընտրելի է այս գործողությունը կատարել քնելուց առաջ եւ մինչեւ առավոտ ձեռնոցը չհանել:

Աղբյուրը՝ liza.ua



© NEWS.am STYLE