Երգչուհի Lilu. «Ստաս Միխայլովի հետ «անկողնում» ընդամենը 70 դոլարով»

10:33   15 ապրիլի, 2014

Ուկրաինական ճանաչված երգչուհի Lilu-ն ռուսական ճանաչված երգիչ Ստաս Միխայլովի դեմքով անկողնային սպիտակեղեն է տեսել: Անցյալ տարեվերջին Միխայլովը սեփական պատկերով անկողնային սպիտակեղեն էր թողարկել:

Տեքստիլային մի ընկերություն որոշել է Միխայլովի «Ночь», «Париж», «Моя любовь» եւ այլ կոմպոզիցիաների մոտիվներով արտադրանք թողարկել: Սպիտակեղենից մեկի վրա տեղադրվել է նաեւ արտիստի նկարը: Այդ էլ երգչուհին տեսել է խանութներից մեկում:

«Ստաս Միխայլովի հետ «անկողնում»… ընդամենը 899 գրիվնայով (70 դոլար): Հզոր է…»,- գրել է Lilu-ն:

Աղբյուրը՝ Ivona



© NEWS.am STYLE