SEX-ֆակտոր. ով է լինելու նոր պոռնո-գերաստղը

11:03   15 ապրիլի, 2014

Դյուկի համալսարանի (ԱՄՆ) իրավաբանական ֆակուլտետի 18-ամյա ուսանողուհի Միրիամ Ուիքսը, ով լայն լսարանին առավել հայտնի է որպես պոռնոդերասանուհի Բելլ Նոքս, դառնալու է նոր՝ «SEX-ֆակտոր» անվանումով սեքս-վեբ-շոուի վարողը։

Բելլ Նոքս


Ըստ Daily Mail-ի, 16 աղջիկներ ու տղաներ պայքարելու են ապագա պոռնոաստղի կոչման եւ մեկ միլիոն դոլար մրցանակի համար։

Նախագիծը մեկնարկելու է այս տարվա մայիսին։ Սան Ֆրանցիսկոյում անցկացվող քասթինգի ընթացքում ընտրելու են երկու սեռերի 8-ական ներկայացուցչի, ովքեր ցանկանում են հաջողության հասնել պոռնոդաշտում եւ իրենց բյուջեն համալրեն մեկ միլիոն դոլարով։ Հաղթողի անունը հրապարակելու են հունվարի 24-ին, ամերիկյան AVN (Adult Video News) ամսագրի ամենամյա մրցանակաբաշխության ընթացքում։

SEX-ֆակտորի ձեւաչափը հիշեցնում է հայտնի X-ֆակտոր շոուն, միայն թե այստեղ, երգելու փոխարեն, մասնակիցները հնարավորինս քիչ հագուստով ինչ-որ սեքսուալ բան են անելու։

Ժյուրիի կազմում այս ժանրում հայտնի վարպետներ են լինելու.

Թորի Բլեք (միակ պոռնոդերասանուհին, ով որպես լավագույն դերասանուհի 2009 եւ 2010 թվականներին արժանացել է AVN մրցանակի)։

Լեքսի Բելլ (ամերիկյան պոռնոդերասանուհի, ով շուրջ 500 պոռնոֆիլմերում է նկարահանվել եւ Penthouse ամսագրի կողմից 2014թ. արժանացել է «Տարվա փիսիկ» մրցանակի)։

Քեյրան Լի (գլխավոր լուսանկարում՝ այն նույն բրիտանացի Քեյրանը, ով ակտիվորեն նկարահանվելով (շուրջ 800 տեսարանում), 800 միլիոն դոլարով ապահովագրել է իր առնանդամը, որին նա կերակրող է անվանում)։

Ռեմի Լակուրա (լավագույն աստղ 2013, լավագույն պոռնոդերասանուհի 2014)։

Ինչպես Х-ֆակտորում, մնացողին եւ հերթական փուլից դուրս մնացողին ընտրելու է հանդիսատեսը։



© NEWS.am STYLE