59-ամյա Միստր Բինին «բռնացրել են» 31-ամյա սիրուհու հետ

12:07   15 ապրիլի, 2014

59-ամյա Ռոուեն Աթքինսոնը, ով աշխարհին հայտնի է որպես Միստր Բին, «բռնվել է» 31-ամյա սիրուհու՝ դերասանուհի Լուիզա Ֆորդի հետ:

Արտիստը, ով վերջերս 23 տարվա ամուսնությունից հետո բաժանվել է կնոջից, նոր սիրելիի հետ գնացել է Լոնդոնի պատեզային կենտրոններից մեկում բույսեր գնելու:

Ըստ Daily Mail-ի, Աթքինսոնը գործընկերուհի Լուիզա Ֆորդի հետ ծանոթացել է անցյալ տարի: Միստր Բինին, ով շուրջ 70 մլն ֆունտ սթեռլինգ կարողությամբ համարվում է Մեծ Բրիտանիայի ամենահարուստ դերասաններից մեկը, նկատել են հողով լի պարկերը ավտոմեքենա տեղափոխելիս: Իսկ Լուիզան ժպտալով բույսերի արկղը ձեռքին հետեւել է դերասանին: Ընդ որում, զույգը եղել է ոչ թե Աթքինսոնի հավաքածուից թանկարժեք սպորտային մեքենայով, այլ համեստ «Աուդի»-ով:

Պարբերականի աղբյուրները հաստատում են, որ դերասանները ոչ ծառայողական հարաբերություններ ունեն. «Նրանք, կարծես, իսկապես երջանիկ են եւ ավելի շատ ժամանակ են անցկացնում միասին: Միմյանց ձեռք բռնած են քայլում, Աքթինսոնը նույնիսկ քնքշորեն դիպչում է նրա այտին»:

Ընդ որում, Աթքինսոնը մինչեւ հիմա կրում է ամուսնական մատանին: Նրան ճանաչողներն այդ բացատրում են այն հանգամանքով, որ «միստր Բինը» չի ցանկանում որեւէ կերպ ուշադրություն հրավիրել իր ընտանեկան դրության փոփոխության շուրջ: Կնոջ՝ Սունետրայի հետ (հնդկական ծագմամբ ինժեների դուստր) Աթքինսոնն առաջին անգամ հանդիպել է 1980-ականների վերջին, երբ Սունետրա դիմահարդար էր աշխատում ВВС-ում: Հարցազրույցներում դերասանը միշտ հրաժարվում է խոսել իր անձնական կյանքի, այդ թվում՝ երեխաների մասին. 20-ամյա Բենի եւ 19-ամյա Լիլիի:

Լուսանկարները՝ Noble-ի, Draper-ի



© NEWS.am STYLE