Կոնչիտա Վյուրստը համացանցում բաց լուսանկար է հրապարակել

11:46   15 ապրիլի, 2014

«Եվրատեսիլ» մրցույթում Ավստրիայի մասնակից մորուքավոր տրանսվեստիտ Կոնչիտա Վյուրստը երկրպագուներին նոր հագուստ է ցուցադրել:

25-ամյա արտիստն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել: Երգիչը կեցվածք է ընդունել զուգարանում, բաց զուգագուլպաներով:

«Ես սիրահարված եմ այս զուգագուլպաներին»,- գրել է Վյուրստը:

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ» մրցույթի ամբողջ պատմության ընթացքում միայն մեկ տրանսվեստիտ է մասնակցել՝ Դան Ինթերնեյշնըլը: Ավելին, 1998 թվականին Դանը մրցույթում հաղթել էր Diva երգով:



© NEWS.am STYLE