Քիմ Քարդաշյանն այցելել է «կեղծ ամրոց», որտեղ կայանալու է նրա հարսանիքը

12:48   15 ապրիլի, 2014

Ինչպես հայտնի է, մայիսի վերջին Քիմ Քարդաշյանն ու Քանիե Ուեսթն ամուսնանալու են: Հարսանեկան արարողությունը, որին ներկա են լինելու միայն զույգի ընկերներն ու բարեկամները, տեղի է ունենալու Ֆրանսիայում: Նշենք, որ հարսանիքը Քիմին թանկ է արժենալու:

Ռեալիթի շոուի 33-ամյա աստղն ապագա ամուսնու հետ Ֆրանսիայում այցելել է Chateau Louis XIV ամրոցը, որտեղ կայանալու է հարսանեկան արարողությունը:

Chateau Louis XIV ամրոցը


Հատկանշական է, որ 17-րդ դարի ոճով ամրոցը կառուցվել է 6 տարի առաջ եւ գտնվում է Փարիզից 17 կմ հեռավորությամբ, Լուվեսիեն կոչվող վայրում:

Ամրոցը կառուցվել է 2008 թվականին


Մինչ Քիմն ու Քանիեն շրջում են Ֆրանսիայի փողոցներում, ձեզ ենք ներկայացնում լուսանկարներ այն վայրից, որտեղ կայանալու է նրանց հարսանիքը:

Ամրոցի գմբեթը (հիշեցնում է Սիքստինյան կապելլան)


Ստորջրյա սենյակ, իր տեսակով միակը Եվրոպայում


Ամրոցի դիմացի այգին


Աստիճանը, որով Քիմը սրահ է բարձրանալու


Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Chateau Louis XIV-ի, Vantagenews-ի, Goffphotosս-ի



© NEWS.am STYLE