Բժիշկներ. Ժաննա Ֆրիսկեի ուռուցքի չափսը փոքրանում է

14:07   15 ապրիլի, 2014

Ռուսական ճանաչված երգչուհի Ժաննա Ֆրիսկեն ԱՄՆ-ում բուժվում է գլխուղեղի քաղցկեղի դեմ:

Բժիշկները նշում են, որ արտիստուհու վիճակն ուրախացնում է. նրա գլխուղեղի չարորակ ուռուցքն արագորեն փոքրանում է:

Երգչուհին այժմ ամբուլատոր բուժում է ստանում, հիվանդանոց այցելում է միայն որոշակի գործողությունների համար:

Վերջին շաբաթների ընթացքում, Ֆրիսկեն 10 կգ նիհարել է, ինքուրույն կարողանում է կանգնել եւ գրեթե ազատվել է տեսողական խնդիրներից: Երգչուհին իրեն լավ է զգում, նույնիսկ ընկերների ուղեկցությամբ երբեմն զվարճանքի վայրեր է այցելում:

Աղբյուրը՝ Segodnya



© NEWS.am STYLE