Նիկոլայ Բասկովն Ալլա Բորիսովնայի ծիծաղելի դիմանկարն է նկարել

14:44   15 ապրիլի, 2014

Երգիչ Նիկոլայ Բասկովն Ալլա Պուգաչովայի դիմանկարն է արել: Starhit-ի «Ռուսաստանի ոսկե ձայնն» այն նկարել ու հրապարակել է իր միկրոբլոգում:

«Ռոսիա» հեռուստաալիքը խնդրել է նկարել Ալլա Բորիսովնային՝ սիրելի երգչուհու հոբելյանի առիթով: Ես փորձել եմ, որքան կարողացել եմ»,- հայտարարել է Բասկովը:

Նիկոլայը վստահ չի եղել իր նկարչական տաղանդի վրա, այդ պատճառով նկարն ուղեկցել է «Ների՛ր ինձ, Ալլա» մակագրությամբ, այն դեպքում, եթե Պուգաչովային դուր չգա, թե ինչպես է իրեն տեսնում գործընկերը:



© NEWS.am STYLE