Անի Քրիստին իր մենահամերգից ստացված հասույթի մի մասը կփոխանցի քեսաբահայերին

15:13   15 ապրիլի, 2014

Երգչուհի Անի Քրիստին մայիսի 15-ին Լոս Անջելեսի «Ալեքս»  թատրոնում առաջին անգամ մենահամերգ կունենա. այս մասին երգչուհին ասաց NEWS.am STYLE-ի հետ զրույցում։

Երգչուհին նշեց, որ համերգի ընթացքում հնչելու են ինչպես հին, սիրված երգեր, որոնք ծանոթ են հանդիսատեսին, այնպես էլ՝ նոր, որոնք կհնչեն առաջին անգամ։

Ի դեպ, համերգի հասույթի որոշ մասը փոխանցվելու է Քեսաբից տեղահանված հայ ընտանիքներին։  «Որոշեցի մի փոքր մասնակցություն ունենալ՝ օգնելով մեր հայրենակիցներին»,-պարզաբանեց Անի Քրիստին։



© NEWS.am STYLE