Սանդրա Բալոքը՝ 2014 թվականի ամենաբարձր վարձատրվող դերասանուհի

14:28   15 ապրիլի, 2014

Հոլիվուդյան 49-ամյա դերասանուհի Սանդրա Բալոքը, ով «Ձգողականություն» ֆիլմի համար 70 մլն դոլար հոնորար է ստացել, ռեկորդ է սահմանել եւ արժանացել 2014 թվականի ամենաբարձր վարձատրվող դերասանուհու կոչման: Չնայած այս տարի նա սեփական «Օսկար»-ի չարժանացավ, սակայն նրա ստացած հոնորարը մնաց պատմության մեջ:

Իսկ «Ձգողականություն» ֆիլմը 7 «Օսկար» ստացավ: Դերասանուհին մեծ պատասխանատվությամբ է պատրաստվել դերին. 6 ամիս շարունակ նա մարզվել է ժապավենի ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի հսկողությամբ: Ինչ էլ լինի, հաղթողներին չեն դատում:

«Գնորդների դալլասյան ակումբ»-ում կովբոյ Ռոն Վուդրուֆի դերը Մեթյու ՄաքՔոնահիին միլիոնավոր մարդկանց սիրուն ու հարգանքին արժանացրեց, ինչպես նաեւ «Օսկար» բերեց: Սակայն խոշոր հոնորար նա այդպես էլ չստացավ: Եթե խոսենք թվերի լեզվով, ապա, ի տարբերություն Սանդրա Բալոքի, Մեթյուն շատ քիչ ստացավ. ընդամենը 200 հազար դոլար: Սակայն 5 մլն դոլար բյուջեով ֆիլմը համեմատության ոչ մի եզր չունի 100 մլն դոլար բյուջե ունեցող «Ձգողականության» հետ: «Գնորդների դալլասյան ակումբ»-ի նկարահանումները կատարվել են միայն մեկ շարժական տեսախցիկով եւ տեւել են ընդամենը 25 օր:

Աղբյուրը՝ Segodnya



© NEWS.am STYLE