Ինչո՞վ կարելի է փոխարինել խմորեղենի ալյուրը

17:15   15 ապրիլի, 2014

Խմորեղենը, հացաբուլկեղենը, տորթերը եւ քաղցրեղենի այլ տեսակներ պարզապես անհնար է պատկերացնել ու պատրաստել առանց ցորենի ալյուրի, սակայն վերջինն այնքան գիրացնող է։ Ի՞նչ անել, երբ քաղցրի պահանջ եք զգում, բայց գիրանալու խնդիր ունեք։ NEWS.am STYLE-ը ստորեւ ներկայացնում է այլուրի օգտակար եւ թեթեւ տարբերակներ, որոնք կարող են փոխարինել ցորենի ալյուրին՝ խմորեղենն այդպիսով դարձնելով պակաս կալիորիական եւ կառուցվածքի համար առավել քիչ վնասակար։


Բրնձի ալյուր։ Ամենաչեզոք համ ունեցողներից է։ Որպեսզի խմորեղենը չոր չստացվի, պետք է բրձի այլուրի հետ մի փոքր այլ տեսակի այլուր խառնել։ Հայտնի է, որ բրիձն առավել հեշտ է յուրացվում օրգանիզմի կողմից, այդ պատճառով այն դասվում է դիետիկ մթերքների շարքին։

Կարտոֆիլի ալյուր։ Անհրաժեշտ է քիչ քանակությամբ օգտագործել, այլապես հնարավոր է՝ թխվածքը կարտոֆիլի պյուրեի համ ստանա։

Հաջորդը սոյայի ալյուրն է, որը խորհուրդ է տրվում օգատգործել այն խմորեղենների մեջ, որոնց բաղադրության մեջ կան մրգեր, ընդեղեն եւ շոկոլադ։

Մյուս տեսակի ալյուրը, որը կարելի է օգտագործել ցորենի այլուրի փոխարեն, հնդկացորենի այլուրն է, սակայն սրա դեպքում էլ պետք է փորձել երկու տեսակի այլուր օգատգործել, որպեսզի խմորեղենի համը չփոխվի։

Խմորեղեն կարելի է պատրաստել նաեւ եգիպտացորենի այլուրով, սակայն պետք է հիշել, որ բոլոր վերը նշված այլուրի տեսակները չեն կարող թխվածքին հաղորդել այն համը, որը դրանց տալիս է սովորական ցորենի ալյուրը։



© NEWS.am STYLE