Պրեմիերա. Ալլա Պուգաչովա - «Нас бьют - мы летаем»

16:06   15 ապրիլի, 2014

Այսօր ռուսական էստրադայի Պրիմադոննա Ալլա Պուգաչովայի 65-ամյակն է: Երգչուհին տարեդարձը նշելու է մերձմոսկովյան Գրյազ ավանում, սեփական ռեստորանում եւ բաղնիքում:

Իր հոբելյանի առիթով Ալլա Բորիսովնան նոր երգ է ձայնագրել՝ «Нас бьют - мы летаем» անվանումով, որն արդեն կարելի է լսել եւ քննարկել:

Կոմպոզիցիան զգացմունքային է ստացվել, Պրիմադոննայի ոգով: Հիշեցնենք, որ Ալլա Պուգաչովան, ում համերգների ընթացքում դահլիճը միշտ լեփ լեցուն էր լինում, բեմից հեռացավ ուղիղ 5 տարի առաջ, իր 60-ամյա հոբելյանին: 2009-2010 թվականներին նա հրաժեշտի համաշխարհային շրջագայություն ունեցավ՝ «Սիրո մասին երազներ» անվանումով:



© NEWS.am STYLE