Երգչուհի Լոլիտա. «Ալլա Պուգաչովան կոշտ եւ պահանջկոտ մարդ է»

18:36   15 ապրիլի, 2014

Այսօր ռուսական էստրադայի Պրիմադոննա Ալլա Պուգաչովան նշում է 65-ամյա հոբելյանը: Ռուսական հայտնի երգչուհի Լոլիտա Միլյավսկայան Պրիմադոննայի հետ կապված մի քանի գաղտնիք է բացահայտել:

Ըստ Լոլիտայի, Պրիմադոննան սիրում է պատրաստել, ընդ որում՝ նրա մոտ այդ շատ լավ է ստացվում: Հյուրերը, ովքեր հավաքվում են երգչուհու առատ սեղանի շուրջ, զգում են տանտիրուհու ուշադրությունը: Ալլան հետեւում է, որպեսզի բոլոր հյուրերի ափսեները լիքը լինեն: «Ալլա Բորիսովնան հիանալի տանտիրուհի է եւ սիրում է պատրաստել: Ես շատ եմ հյուրընկալվել նրա տանը: Նա միշտ հետեւում է, որպեսզի բոլորի ափսեները լիքը լինեն եւ ոչ ոք քաղցած չհեռանա»,- ասում է Լոլիտան:

Պուգաչովայի ֆիրմային ուտեստը տոլման է: «Նրա ֆիրմային ուտեստը տոլման է: Ի դեպ, ուտելիքների մեջ նա տարբերություն չի դնում: Սիրում է եփած կարտոֆիլով ծովատառեխ ուտել եւ, հավանաբար, ամբողջ շոու-բիզնեսին սովորեցրել է ուտել այն: Հիմա իմ սառնարանում միշտ ծովատառեխ կա»:

Լոլիտայի խոսքով, Ալլա Բորիսովնան չափազանց պահանջկոտ է աշխատանքին վերաբերյալ բոլոր հարցերում. «Նա, իհարկե, կոշտ եւ պահանջկոտ մարդ է, հատկապես՝ աշխատանքում: Իսկ եթե արտիստը թերանում է, նա որոշ ժամանակ համբերում է, բայց հետո այնպես է պայթում, որ ամբողջ «Օլիմպիական»-ը ցնցվում է»:

Աղբյուրը՝ Segodnya



© NEWS.am STYLE