Վրեժ Կիրակոսյանն աշնանը կամուսնանա

11:33   16 ապրիլի, 2014

«X-Ֆակտոր» նախագծի հաղթող, Երեւանի մշակույթի պետական քոլեջի փոխտնօրեն Վրեժ Կիրակոսյանը նորություններ ունի թ՛ե ստեղծագործական, թե՛ անձնական կյանքում։ Երգիչը տարեսկզբին նշանադրվել է Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողուհի Արմինե Սարգսյանի հետ։

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Վրեժն ասաց, որ պատրաստվում են ամուսնանալ այս աշնանը։ Երգչի խոսքով՝ Արմինեի հետ ծանոթ են մի քանի տարի, սակայն վերջերս են սկսել ընկերություն անել։ Վրեժն ուրախ է, որ սիրելին երգարվեստի ոլորտից չէ. «Ժամանակ չէր ունենա մեր եւ երեխաների խնամքով զբաղվելու»,-կատակով պարզաբանեց նա։

Անդրադառնալով ստեղծագործական կյանքին, Վրեժն ասաց, որ այս տարի երեք նոր տեսահոլովակ կհանձնի իր երկրպագուների դատին։ Առաջինը, որը որպես հաղթողի մրցանակ տրվել է նրան «X-Ֆակտոր» նախագծի շրջանակներում, նկարահանվել է Ռոսինիի հանրահայտ՝ «Տարանտելա» ստեղծագործության հիման վրա։ Պրեմիերան կկայանա մոտ տասն օրից։ «Տեսահոլովակը նկարահանվել է Մոսկվայում։ Աշխատանքներին մասնկացել են Մեծ թատրոնի նվագախումբը, նաեւ Լոնդոնից ժամանած ռոք բենդ»,-նշեց երգիչը։

Մյուս երկու տեսահոլովակները, Վրեժի խոսքով,  Հայաստանի մասին կլինեն։ «Գեղեցիկ երգեր են, որտեղ շոշափվել են հայրեդարձությունը, Հայաստանի, հայրենիքի թեման»,-եզրափակեց երգիչը։

Զրուցեց՝ Շուշան Շատիկյանը

 



© NEWS.am STYLE