Երգիչ Մհերը՝ նոր հոլովակի, հեռուստաէկրաններին չերեւալու եւ անձնական կյանքում փոփոխությունների մասին

12:28   16 ապրիլի, 2014

Արա Գեւորգյանի «Ադանա» երգը՝  նվիրված  Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին, մոտ օրերս կհնչի նորովի։ Երգիչներ Մհերը եւ Սեւակ Ամրոյանը Եղեռնի 99-ամյակին ընդառաջ կներկայացնեն երգն իրենց կատարմամբ՝ նոր տեսահոլովակի տեսքով. այս մասին NEWS.am STYLE-ի հետ զրույցում, խոսելով ստեղծագործական կյանքում նորությունների մասին, ասաց Մհերը։


Երգչի խոսքով՝ շուտով կունենա նաեւ ձայնասկավառակի շնորհանդես եւ այլ տեսահոլովակներ։ Մհերը վերջերս է համերգներով հանդես եկել Թուրքմենստանում, ուր մեկնել էր հայկական մշակույթի օրերի շրջանակներում։

Պատասխանելով մեր հարցին, թե ինչու հաճախ չի երեւում հեռուստաէկրաններին, Մհերն ասաց, որ որոշել է դադար վերցնել եւ ավելի շատ հանրությանը նոր երգերով եւ տեսահոլովակներով ներկայանալ։

«Շատ հրավերներ եմ ստանում, բայց հրաժարվում եմ մասնակցել թոք-շոուների, անիմաստ ծրագրերի, որտեղ չկա երաժշտական հատված։ Հոգնել եմ, ուղղակի չեմ ուզում գնալ, նստել, այս կամ այն ընտանիքի խնդիրները քննարկել ու հետո իմ կարծիքը հայտնել։ Ինձ դա բացարձակ չի հետաքրքում»,-նշեց Մհերը։

Խոսելով անձնական կյանքում փոփոխությունների մասին, երգիչն ասաց, որ դեռ ընտրյալ չունի։

Զրուցեց՝ Շուշան Շատիկյանը



© NEWS.am STYLE