Մարտ Բաբայանի մոսկովյան համերգը լեփ-լեցուն դահլիճում է անցել

17:34   15 ապրիլի, 2014

Օրերս Մոսկվայում կայացել է հայ երգիչ Մարտ Բաբայանի համերգը՝ հայտնի դաշնակահար Ալեքսանդր Լոսեւի նվագակցությամբ: Չնայած միջոցառման ոչ ստանդարտ ձեւաչափին՝ դահլիճը լեփ-լեցուն է եղել: Ծրագրում հնչել են ինչպես հեղինակային երգեր, այնպես էլ համաշխարհային հիթեր: Հանդիսատեսը երկար ժամանակ բաց չէր թողնում Մարտին, ով ծափողջույնների ներքո ստիպված էր եւս հինգ սիրված երգ կատարել:

Հիշեցնենք, որ վերջերս Մարտ Բաբայանը ծննդյան տարեդարձը նշել է մոսկովյան «Ալմա-մատեր» ակումբում: «Ծննդյան տարեդարձ ընկերների շրջապատում» համերգային ծրագրի շրջանակում հնչել են ինչպես հեղինակային երգեր, այնպես էլ վաղուց ռուսական եւ արտասահմանյան էստրադայի դասական դարձած հայտնի կոմպոզիցիաներ (Մարտի կողմից սիրված Առնո Բաբաջանյանի, Ուիթնի Հյուսթոնի եւ այլ կատարողների):

Լուսանկարները՝ Nor-haer կայքի (լուսանկարիչ՝ Էրիկա Հակոբյան)



© NEWS.am STYLE