Բեյոնսեն Քիմ Քարդաշյանի հարսնաքույրն է լինելու

16:46   15 ապրիլի, 2014

Ամերիկյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանիե Ուեսթն ամուսնանալու են մայիսի 24-ին, Ֆրանսիայում: Արարողությունն անցկացվելու է Փարիզում, 17-րդ դարի ոճով կառուցված ամրոցում: 33-ամյա Քիմը հայտնի երգչուհի Բեյոնսեին առաջարկել է հանդիսավոր այդ օրն իր հարսնաքույրը լինել:

Այս լուրը ցնցել է հանրությանը, քանի որ, ինչպես հայտնի է, տարիներ շարունակ աստղերը կոնֆլիկտ ունեին: Սակայն Քիմը որոշել է անցյալում թողնել բոլոր տարաձայնությունները եւ փորձել ընկերական հարաբերություններ կառուցել երգչուհու հետ: Հայտնի է, որ Բեյոնսեն համաձայնել է:

Հայտնի է դարձել նաեւ, որ Քանիեն հրավիրել է Մերի Ջեյ Բլայջին, որպեսզի վերջինը կատարի իր ամենահայտնի «Everything» հիթը:

Աղբյուրը՝ Hollywood Life



© NEWS.am STYLE