Ի գիտություն աղջիկների. կաթնային դիմակներ բոլոր տեսակի մաշկի համար

19:07   17 ապրիլի, 2014

Երեխաներ, կաթ խմեք եւ առողջ կլինեք: Կաթը հիանալի մթերք է, այն կալիումի, կալցիումի, մագնեզիումի, А, В, D վիտամինների եւ օգտակար այլ միկրոտարրերի հարուստ աղբյուր է: Այդ պատճառով կոսմետոլոգիայի մեջ հաճախ է կաթ օգտագործվում, օրինակ՝ սնուցող, խոնավեցնող եւ սպիտակեցող դիմակներում:

Առաջարկում ենք կաթի հիմքով մի քանի դիմակի բաղադրատոմս, որոնք հարմար են ցանկացած տեսակի մաշկի համար:

Սնուցող դիմակ չոր եւ նորմալ մաշկի համար

Կեղեւով մեկ կարտոֆիլ եփել, մաքրել եւ տրորել: Խյուսին ավելացնել 2 ճ/գ տաք կաթ եւ խառնել: Կաթնա-կարտոֆիլային զանգվածը քսել դեմքին, թողնել 13-15 րոպե, այնուհետեւ գոլ ջրով լվանալ:

Մաքրող եւ խոնավեցնող դիմակ բոլոր տեսակի մաշկի համար

1 ճ/գ վարսակի ալյուրի վրա մի քիչ կաթ ավելացնել: Զանգվածը լավ խառնել, որպեսզի այն թթվասերի խտության դառնա: Դիմակը քսել դեմքին եւ թողնել 15-20 րոպե, հետո գոլ ջրով լվանալ: Չոր մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում զանգվածին 1-2 թ/գ ձիթապտղի կամ բուսական այլ յուղ ավելացնել:

Յուղոտ մաշկին տոնուս հաղորդող դիմակ

Յուղոտ մաշկին տոնուս հաղորդելու համար կարելի է կաթով եւ ցիտրուսներով խառնուրդներ պատրաստել: Դրա համար խառնել կաթը եւ ցանկացած ցիտրուսի միջուկը՝ 1:2  չափաբաժնով: Դիմակը դեմքին թողնել 8-10 րոպե, հետո լվանալ գոլ ջրով:

Աղբյուրը՝ liza.ua



© NEWS.am STYLE