Ռուսաստանի ամենասեքսուալ կինը լողացել է խոզերի հետ

10:02   16 ապրիլի, 2014

Ռուսաստանի ամենասեքսուալ կին Իրինա Շեյքը, ով ներկայում հանգստանում է Էկսումա կղզում (Բահամյան կղզիներ), երկրպագուներին ուրախացնում է արեւոտ եւ հետաքրքիր լուսանկարներով: Ճանաչված ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուի սիրելին ապշեցրել է արտասովոր լուսանկարներով: Իրինան իր միկրոբլոգում օվկիանոսում լողացող խոճկորների հետ նկարներ է հրապարակել:

«Իրինան եւ լողացող խոզուկները»,- լուսանկարներից մեկը մակագրել է հայտնի մոդելը:

Պարզվում է՝ Էկսումայի երկրորդ անվանումը «Խոզերի կղզի» է: Առասպելի համաձայն, այդ կենդանիներին բազմաթիվ տարիներ առաջ հեռավոր երկրներից այդ կղզի են բերել նավաստիները: Խոզերը համարվում են այդ ափերին մոտեցող նավաստիների հովանավորները:



© NEWS.am STYLE