Օլեգ Գազմանովն ընդդեմ Վոլոչկովայի. «Վոլոչկովան այդ կերպ ստիպում է խոսել իր մասին»

16:34   16 ապրիլի, 2014

Ռուսական շոու-բիզնեսում աստղային պատերազմը թեժանում է: Երգչուհի Վալերիայի եւ Անաստասիա Վոլոչկովայի հակամարտությանն այժմ միացել է նաեւ հայտնի երգիչ, Ռուսաստանի ժողովրդական արտիստ Օլեգ Գազմանովը: Ավելի վաղ Վալերիայի ամուսին ու պրոդյուսեր Իոսիֆ Ռոգոժինը պատասխանել էր Անաստասիա Վոլոչկովային, ով երգչուհուն քաղաքական պոռնկության մեջ էր մեղադրել: 

«Վալերիային նվաստացնելով՝ Վոլոչկովան նվաստացնում է նրա միլիոնավոր երկրպագուներին: Հասկանալի է, որ այդ կերպ Վոլոչկովան ստիպում է խոսել իր մասին: Գործընկերներին նվաստացնելով սեփական կարիերան առաջ տանելը նվազագույնը բարոյական չէ: Այդ մասին թող Վոլոչկովան Մոսկվայում խոսի՝ Վալերիայի ներկայությամբ: Ինչ վերաբերվում է, թե նա ինչ է ասում Ղրիմի մասին, կցանկանայի, որ նա այդ ասեր Ղրիմում, այն մարդկանց դեմքին, ովքեր քվեարկել են Ռուսաստանին միավորվելու օգտին: Նրա սերն Ուկրաինայի հանդեպ ես աջակցում եմ, Ռուսաստանում ոչ մի առողջ դատողությամբ մարդ Ուկրաինային վատ բան չի ցանկանում: Այդ հիանալի երկիր է, այնտեղ հիանալի մարդիկ են ապրում, շատ ենք ցանկանում, որպեսզի Ուկրաինայում խաղաղություն լինի, որպեսզի մենք միասին ապրենք համերաշխության ու բարգավաճման մեջ»,- Գազմանովի խոքերն է փոխանցում «Взгляд»-ը:



© NEWS.am STYLE