Քիմ Քարդաշյանը պատճենել է լեգենդար Օդրի Հեփբերնին

12:09   16 ապրիլի, 2014

Դեռ երկու օր առաջ Քիմ Քարդաշյանը Փարիզի մերձակայքում դիտում էր այն ամրոցը, որտեղ կայանալու է իր եւ ռեփեր Քանիե Ուեսթի հարսանիքը: Իսկ երեկ ռեալիթի-շոուի 33-ամյա աստղը ժամանել է Մայամի՝ մասնակցելու 1950-ականների ոճով ֆոտոսեսիայի:

Համացանցում արդեն մի քանի լուսանկար է հայտնվել: Դրանք արեւմտյան մամուլին հիշեցրել են բրիտանական եւ ամերիկյան լեգենդար դերասանուհի, ֆոտոմոդել Օդրի Հեփբերնի՝ 1954 թվականի ֆոտոսեսիան:


Քիմին հագցրել են ճիշտ նույն ոճով, ինչ օսկարակիր Օդրիին («Հռոմեական արձակուրդներ (1953թ.):

Ֆոտոսեսիայից հետո Քիմին, ում հարսնաքույրը լինելու է ամերիկյան հայտնի երգչուհի Բեյոնսեն, նկատել են Ֆլորիդայի խանութներում գնումներ կատարելիս:

Աղբյուրը՝ Daily Mail

Լուսանկարները՝ Flameflynet-ի, Mark Shaw-ի, Paramount-ի, INFphoto-ի



© NEWS.am STYLE