Սկանդալային Մայլի Սայրուսը հիվանդանոց է ընկել

12:45   16 ապրիլի, 2014

Սկանդալային հայտնի երգչուհի Մայլի Սայրուսը հիվանդանոց է ընկել: 21-ամյա աստղին հոսպիտալացրել են հակաբիոտիկ դեղորայքից ալերգիկ ռեակցիայի պատճառով: Դրա հետեւանքով Քանզաս-սիթիում Մայլիի համերգը չեղյալ է հայտարարվել, իսկ լրատվամիջոցները տեղեկացնում են, որ երգչուհին առողջական խնդիրներ ունի դեռեւս անցյալ շաբաթվանից: Սակայն չի հստակեցվում, թե հատկապես ինչ խնդիրների մասին է խոսքը:

Սայրուսի ներկայացուցիչները հայտարարել են, որ երգչուհին փոքրիկ դադար է վերցնելու՝ լիովին վերականգնվելու համար:

Համերգի տոմսերի գումարն արդեն վերադարձրել են, իսկ արտիստուհին իր Twitter-ում լուսանկար եւ երկրպագուներին ուղղված հաղորդագրություն է հրապարակել: «Քանզաս, ես նույնքան տխուր եմ, որքան դուք: Ես այնքան էի ուզում այսօր ելույթ ունենալ այստեղ: Այն պատճառով, որ չեմ կարող ձեզ հետ լինել, ավելի վատ եմ զգում»,- գրել է Մայլին:

Ավելի վաղ երգչուհին չեղյալ էր հայտարարել մեկ այլ քաղաքում նախանշված համերգը. այն ժամանակ պատճառը հարբուխն էր: Հավանաբար, Սայրուսը պարզապես մինչեւ վերջ չի առողջացել եւ ստիպված է եղել հակաբիոտիկ ընդունել:

Աղբյուրը՝ EOnline



© NEWS.am STYLE