С դասի նոր «Մերսեդես». ավտոմեքենաների արքա

22:09   16 ապրիլի, 2014

Գերմանական ավտոարտադրության հերթական գլուխգործոցն ապշեցնում է: Mercedes Benz-ի եւ BMW-ի երկրպագուները հիշեցնում են «Ռեալ»-ի եւ «Բարսելոնա»-ի երկրպագուներին. անհաշտ թշնամիներ, բայց եւ կատարելության սիրահարներ:

Եվ այսպես, ներկայացնում ենք С դասի նոր Mercedes Benz-ը: Ավտոմեքենայի արտաքին տեսքը համեմատվում է տղամարդու կոստյումի հետ. ոճն ու ազնվականությունը նրան անզուգական են դարձնում: Որքան տպավորիչ է С դասի նոր սեդանի տեսքը, նույնքան տպավորիչ է բարձր մակարդակով ստեղծված նրա սրահը: Այստեղ յուրաքանչյուր տարրի վրա զգացվում է անկրկնելիության, հարմարավետության եւ  պրակտիկության համադրությունը:

Իր նախորդի համեմատ, նոր С դասն ավելի արտահայտիչ է: Կատարման երեք ուղիները՝ Exclusive-ը, Avantgarde-ը եւ AMG Line-ը, ավտոմեքենային ավելի վառ տեսք են հաղորդում:

Exclusive

Եթե դուք անզուգականություն ու նրբաճաշակություն եք փնտրում, ապա Exclusive-ը, որի հատկանշական տարրերը նրա ռադիատորի քրոմային վանդակն է ու առջեւի հատվածում դրված հիանալի ապրանքանշանը, ապա սա կատարյալ ընտրություն է:

Avantgarde

Avantgarde ուղի նրանց համար է, ովքեր իրենց նոր C դասում ցանկանում են տեսնել արտահայտիչ ու դինամիկ ավտոմեքենա, որի դիզայնը կատարված է ավանգարդ ոճով՝ կառուցված հակասական գույների համադրությամբ:

AMG Line

Եվ, վերջապես, այս տեսակը C դասին վառ արտահայտված սպորտային բնույթ է հաղորդում: AMG ֆիրմային բամպեր, մարտկոցի ոչ փայլուն ճաղավանդակ, 18 մատնաչափ տրամագծով 5 անվահեծեր ու սպորտային արտանետման համակարգով պողպատից երկակի չժանգոտվող գլխադիրներ. այս ավտոմեքենան միայն հնարավորության է սպասում, որպեսզի կարողանա գործի դնել իր ամբողջ սպորտային հզորությունը: Թափքի նորարարական կառուցվածքի շնորհիվ, հնարավոր է եղել ավտոմեքենայի քաշը շուրջ 100 կգ-ով նվազեցնել:

Նոր С դասի ստեղծման եւս մեկ կարեւոր քայլ է տեխնիկական նորարարությունների կիրառումը, որոնք բարձրացնում են վարորդի եւ ուղեւորների հարմարավետության մակարդակը: Դրանցից են՝ սենսորային ինտելեկտուալ վահանակը, AIR BALANCE փաթեթը՝ սրահի բուրավետությունն ապահովող գործառույթով:

Նյութը՝ Spletnik կայքի



© NEWS.am STYLE