Անաստասիա Վոլոչկովան շքեղ մեքենա է ցուցադրել, որը ցանկանում է տեսնել իր հարսանիքին

13:13   16 ապրիլի, 2014

Ռուսական շոու-բիզնեսն աստղային պատերազմի բոցերի մեջ է: Երգչուհի Վալերիան պատրաստվում է դատի տալ բալետի արտիստուհի Անաստասիա Վոլոչկովային, ով երգչուհուն «քաղաքական պոռնիկ» էր անվանել: Իսկ Նաստյան հանգիստ ընթրում է ռեստորաններում եւ չի էլ մտածում անհանգստանալ: Երեկ ուշ երեկոյան պարուհին իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել, որտեղ կեցվածք է ընդունել շքեղ ավտոմեքենայի մոտ:

«Իմ հարսանիքին կցանկանայի հենց այսպիսի մեքենայով գալ»,- լուսանկարը մակագրել է Նաստյան:

Պարուհու երկրպագուները երկու ճակատի են բաժանվել: Ոմանք Նաստյային մեղադրել են անճաշակության համար եւ մեքենան համեմատել դիակառքի հետ, ինչպես նաեւ հիշեցրեց, որ նրա երիտասարդությունն անցել է եւ հարսանիքի հույս չպետք է ունենալ: Իսկ մյուսները պարուհուն մաղթել են հնարավորինս շուտ ամուսնանալ:



© NEWS.am STYLE