Բեյոնսեի ու Սելենա Գոմեսի թանկարժեք զարդերը ոսկերչական խանութից գողացել են

13:47   16 ապրիլի, 2014

Բեյոնսեի ու Սելենա Գոմեսի թանկարժեք իրերը գողացել են Նյու Յորքի Մեդիսոն պողոտայի Margo Manhattan ոսկերչական խանութից:

Ըստ NY Daily News-ի, հանցագործին, ում խանութում տեղադրված խցիկները տեսագրել են, հաջողվել է մի քանի հազար դոլար արժողությամբ զարդեր գողանալ:

Գողության պահին խանութում միայն մեկ աշխատակից է եղել՝ մենեջեր Մարսի Իմբերը: Հանցագործը կապկպել է նրան եւ փակել խորդանոցում, այնուհետեւ դատարկել է ցուցափեղկերն ու չհրկիզվող պահարանները:

Գողացված իրերի մեջ եղել է 2.150 դոլար արժողությամբ վզնոց, որը Բեյոնսեն կրել է Blow երգի տեսահոլովակում նկարահանվելիս եւ յուրաքանչյուրը 500 դոլար արժողությամբ մատանիներ՝ պատրաստված հատուկ Սելենա Գոմեսի համար: Տեսականու մեջ եղել են նաեւ այլ թանկարժեք զարդեր, որոնք տարբեր ժամանակներում կրել են Հոլիվուդի աստղերը:

Հաղորդվում է, որ ոստիկանությունը 30 տարեկան սեւամորթ տղամարդու է փնտրում, ում կասկածում են խանութը թալանելու համար:

Լուսանկարները՝ Google Maps-ի, NYPD-ի, Facebook-ի



© NEWS.am STYLE