Պապարացիներն Անի Լորակին լուսանկարել են մեծացած դստեր հետ

14:36   16 ապրիլի, 2014

Ուկրաինական ճանաչված երգչուհի Անի Լորակը դստեր՝ 2 տարեկան Սոնյայի հետ հայտնվել է պապարացիների ուշադրության կենտրոնում: Ըստ vesti.ua-ի, աստղային մայրիկը փոքրիկի հետ խաղալիս է եղել խաղահրապարակում:

Երգչուհին որոշել էր պապարացիներից թաքնվել մուգ ակնոցով, սեւ գլխարկով, վերարկուով եւ մարզակոշիկներով, սակայն չի հաջողվել աննկատ մնալ: Լուսանկարում պարզ երեւում է, որ աղջիկը նման է հորը՝ ռեստորանատեր Մուրատ Նալչաջիօղլուին:



© NEWS.am STYLE