Սկանդալ Ռուսաստանում. ՈՒՀԱ-ի հաղթողները նախապես վճարո՞ւմ են Ալեքսանդր Մասլյակովին

16:55   16 ապրիլի, 2014

Շշուկներն այն մասին, որ շատերի կողմից սիրված ՈՒՀԱ խաղում նախապես վճարում են ու որոշվում հաղթողներին, վաղուց են շրջանառվում: Հաճախ կիսաեզրափակչի եւ եզրափակչի հաղթող են ճանաչվում հումորից թույլ եւ հաղթանակի ոչ արժանի թիմեր: ՈՒՀԱ-ի աշխարհում հերթական սկանդալն է հասունանում: Այս սեզոնի թիմերն արդեն անցել են 1/8 եզրափակիչը եւ դուրս եկել 1/4 եզրափակիչ: Այդ փուլում հայտնվել է նաեւ Չեչնիայի հավաքականը: Բայց այստեղ մի նրբություն կա...

Չեչնիայի Հանրապետության Երիատասարդության հարցերի նախարարությունը ՈՒՀԱ-ի 1/4 եզրափակչում մասնակցելու համար պատվեր է ներկայացրել եւ 5.5 միլիոն ռուբլու համապատասախան պայմանագիր է կնքել 2.5 ամիս առաջ՝ նախքան թիմի այնտեղ հայտնվելը:

Իհարկե, պետգնումների կայքը պարզապես տեղեկատվության հանք է: Այստեղ պետք է նշել, որ ՈՒՀԱ-ին մասնակցելն անվճար չէ: Օրինակ, Չեչնիայի հավաքականի թիմը հարկատուներին մեկ անգամ մասնակցության համար 6 միլիոն ռուբլի է արժենում: Օրինակ՝ 2014 թվականի մարտի 10-ին կայացած 1/8 եզրափակիչ փուլի ծախսերը:

Տեխնիկական առաջադրանքից

- «Մասնակիցների հյուրանոցները պետք է 3 աստղից պակաս լինեն, համարները՝ առաջին աստիճանից ոչ ցածր (մեկ համարում երկու անձից ոչ ավելի եւ մեկ սենյակ՝ նախատեսված մեկ հոգու համար)»:

- «3-անգամյա համալիր սնունդ, եվրոպական խոհանոց՝ դիետիկ եւ պասային սննդի ընտրության հնարավորությամբ»:

- «Փորձերի ընթացքում՝ ժամը 11.00-ից մինչեւ 17.00-ը, ՈՒՀԱ-ի թիմերի անդամների պահանջով, սուրճի ընդմիջման կազմակերպում, ըմպելիքներ (սուրճ, թեյ, հանքային ջուր, սերուցք), սառը խորտիկներ (մսի, պանրի տեսականի, բանջարեղենային եւ մրգային աղցաններ), հաց (ցորենի բաց եւ մուգ տեսակներից)

Ահա այսպիսին է չեչենական սուրճի ընդմիջումը: Այդ նույն տեխնիկական առաջադրանքի մեջ է նաեւ վարչա-տեխնիկական անձնակազմը, այդ թվում մարդիկ, ովքեր կատակներ են գրում, երգում ու պարում:

Եվ այսպես, ինչպե՞ս է Չեչնիայի հավաքականի՝ 1/4 եզրափակչում մասնակցության հայտը տեղադրվել 2013 թվականի դեկտեմբերի 31-ին:

Եվս մեկ անգամ: Չեչնիայի Հանրապետության Երիտասարդության հարցերի նախարարությունը ՈՒՀԱ-ի 1/4 եզրափակչում մասնակցելու համար պատվեր է ներկայացրել եւ 5.5 միլիոն ռուբլու պայմանագիր կնքել՝ նախքան հավաքականի այնտեղ հայտնվելը:

Աղբյուրը՝  Skandali



© NEWS.am STYLE