Երգչուհի Նյուշան լոգարանում արված բաց լուսանկար է հրապարակել

15:53   16 ապրիլի, 2014

Ռուսական երգչուհի Նյուշան իր միկրոբլոգում լոգարանում արված լուսանկար է հրապարակել:

Նյուշան, ում անցյալ տարի Glamur ամսագիրը տարվա երգչուհի էր ճանաչել, «Только» երգի հոլովակի նկարահանումներից կադրեր է հրապարակել: Տեսանյութում երգչուհին ներկայանալու է նոր բաց կերպարներով:

Instagram-ում տեղադրած լուսանկարում մերկ Նյուշան պառկած է փրփուրով լցված վաննայում, իսկ հետեւի ֆոնին մահճակալ է:

«Ես չափազանց հուզվում եմ... Սա ինձ համար շատ անձնական եւ կարեւոր գործ է»,- լուսանկարը մակագրել է երգչուհին:



© NEWS.am STYLE