Նիկոլայ Բասկովը Թինա Կանդելակիին ինքնատիպ նվեր է մատուցել

16:14   16 ապրիլի, 2014

«Ռուսաստանի ոսկե ձայն» Նիկոլայ Բասկովը հայտնի հաղորդավարուհի Թինա Կանդելակիին ինքնատիպ նվեր է մատուցել: Երեկ Կանդելակին իր Instagram-ում հետեւյալ գրառումն է կատարել. «Նիկոլայ Բասկովն ինձ անիրական նվեր է մատուցել: Կենդանի, երգող... Ո՛չ իրեն, բայց մեկին, ով ինձ ոչ մի վայրկյան չի թողնի մոռանալ Նիկոլայի մասին»:

Իսկ ահա ինքնատիպ նվերի լուսանկարը հաղորդավարուհու միկրոբլոգում հայտնվել է ավելի ուշ:

Պարզվել է՝ Նիկոլայը գեղեցիկ, գույնզգույն թութակ է նվիրել:

«Նրան Կոլյա կոչեցինք: Կարողանում է ուրախացնել ոչ միայն երկրպագուներին, թութակը շատ քնքուշ է, Կոլյային է նման»,- լուսանկարը մակագրել է Թինան:



© NEWS.am STYLE