Քիմ Քարդաշյանը տարված է սեփական հետույքով. այն մեծացնելու համար աստղը 30 հազար դոլար է վատնել

15:16   16 ապրիլի, 2014

Քիմ Քարդաշյանը վստահ է, որ որքան մեծ է իր հետույքը, այնքան ինքն ավելի սեքսուալ է: ShowbizSpy-ի փոխանցմամբ, ամերիկյան ռեալիթի-շոուի 33 ամյա աստղը հետույքի չափսերը մեծացնելու համար 30 հազար դոլար է վատնել:

«Քիմը վերջին շրջանում տարված է իր հետույքով: Այդ արդեն սեւեռուն գաղափար է դարձել: Նա ասում է, որ որքան մեծ է նրա հետույքը, այնքան ավելի սեքսուալ է իրեն զգում: Բայց մենք՝ նրա ընկերները, շատ անհանգիստ ենք այդ միտումից», - ասել է պարբերականի աղբյուրը:

Քանիե Ուեսթի ապագա կինը վստահ է, որ մեծ հետույքը բրենդի մաս է: Ռեփերն ինքն էլ խելքահան է լինում Քիմի մարմնի այդ հատվածից: «Նա Քիմի հետույքը լավագույնն է համարում աշխարհում»,- նշում է աղբյուրը:



© NEWS.am STYLE