Անաստասիա Վոլոչկովան նոր տեսահոլովակ է ներկայացրել. «Буду с тобой»

17:13   16 ապրիլի, 2014

Անաստասիա Վոլոչկովան նոր տեսահոլովակ է ներկայացրել` «Буду с тобой» անվանումով: Անաստասիան չի թաքցրել, թե ում է նվիրում նոր ստեղծագործությունը: «Буду с тобой» երգը նվիրված է պարուհու նախկին սիրեկանին՝ գործարար Բախտիյար Սալիմովին: Երգը ձայնագրվել է Նաստյայի եւ գործարարի հարաբերությունների թեժ շրջանում:

Ավելի վաղ պարուհին իր միկրոբլոգում լուսանկար էր հրապարակել, որտեղ կեցվածք էր ընդունել շքեղ ավտոմեքենայի մոտ:

«Իմ հարսանիքին կցանկանայի հենց այսպիսի մեքենայով գալ»,- լուսանկարը մակագրել է Նաստյան:

Պարուհու երկրպագուները երկու ճակատի են բաժանվել: Ոմանք Նաստյային մեղադրել են անճաշակության համար եւ մեքենան համեմատել դիակառքի հետ, ինչպես նաեւ հիշեցրեց, որ նրա երիտասարդությունն անցել է եւ հարսանիքի հույս չպետք է ունենալ: Իսկ մյուսները պարուհուն մաղթել են հնարավորինս շուտ ամուսնանալ:



© NEWS.am STYLE