Նիկոլայ Բասկովը նոր սիրուհուն է ցուցադրել (ֆոտո)

10:04   17 ապրիլի, 2014

Երկու օր առաջ ռուսական էստրադայի Պրիմադոննա Ալլա Պուգաչովան դարձավ 65 տարեկան: Heat-ի փոխանցմամբ, այս տարի Պուգաչովան տարեդարձը նշել է առանց շքեղ պաշտոնական ընդունելությունների, այլ ընթրիք է կազմակերպել՝ հրավիրելով շուրջ 100 ընկերների:

Հսկայական սառցալեռան տեսքով տոնական տորթը պատրաստել է աստղային ընտանիքի խոհարար Ալեքսանդր Սելեզնյովը:

Ալլա Բորիսովնային շնորհավորելու են եկել Կոնստանտին Էռնստը, Անդրեյ Մակարեւիչը, Միխայիլ Պրոխորովը, Դիմա Բիլանը, Նիտիկա Պրեսնյակովը եւ այլք:

Հյուրերի թվում է եղել նաեւ «Ռուսաստանի ոսկե ձայն» Նիկոլայ Բասկովը՝ նոր սիրուհու հետ (գլխավոր լուսանկար): 37-ամյա արտիստը հայտնվել է Այժան անունով խորհրդավոր միլիոնատիրուհու հետ թեւանցուկ: Պարզվել է, որ Բասկովի նոր սիրուհին 40 տարեկանին մոտ է, ծնունդով Ղազախստանից եւ զբաղվում է բիզնեսով:

Казахстана и занимается бизнесом.






© NEWS.am STYLE