Պրեմիերա. Կամո Սերյանյան- «Իրիկնային»

17:30   16 ապրիլի, 2014

Կամո Սեյրանյանը ներկայացնում է փրկված կյանքի  պատմություն 4րոպք 54 վայրկյանում:

Dalma Garden mall- ի Star կինոդիտումների սրահում տեղի ունեցավ ՀՀ վաստակավոր արտիստ դուդուկահար Կամո Սեյրանյանի «ԻՐԻԿՆԱՅԻՆ» անվանումով տեսահոլովակի պրեմիերան: Տեսահոլովակի շնորհանդեսին ներկա էին՝ Արման Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանը, Արամեն, Ռազմիկ Ամյանը , Նունե Եսայանը, Ավո Խալաթյանը , Լուիզա Ներսիսյանն  ու Արզաս Ոսկանյանը և այլոք: Կամոն մեծ հարգանք ու սեր է վայելում իր արվեստագետ ընկերների և ժողովրդի կողմից:
Շնորհանդեսին Արտակ Վարդանյանը ներկայացրեց տեսահոլովակի նկարահանման ընթացքը, ներառյալ այն մարդկանց ովքեր կապ են ունեցել աշխատանքի հետ: Երգի հեղինակն է Արմեն Ալեքսանյանը, ռեժիսորը Արման Գևորգյանը:
Սյուժեն ներկայացնում է փոքրիկ պատմություն, կարելի է ասել փրկված կյանքի պատմություն ՝ երեխա մանկատնից հեռացած, որը պատահաբար հանդիպում է ամուսնական զույգի , որոնք փափագում էին զավակ ունենալ: Դերասաններ ԱրմԵՆ Մարգարյանը և Ֆրիդա Յորքը հրաշալի ներկայացնում էին ապրումներ հոգեհարազատ բոլորիս: Մինչ տեսահոլովակի պրեմիերան համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտները, որոնք նվագակցել էին դուդուկահարին հայտնեցին իրենց կարծիքը ստեղծագործության վերաբերյալ:

4

 



© NEWS.am STYLE