Երգչուհի Զառան լողազգեստով լուսանկար է հրապարակել

11:03   17 ապրիլի, 2014

Ռուսական ճանաչված երգչուհի Զառան հանգստանում է արեւոտ Դոմինիկյան հանրապետությունում: Պարզվում է՝ հանգստավայրում Զառան ուկրաինական ճանաչված երգիչ Պոտապի հետ է (գլխավոր լուսանկար): Instagram-ում արտիստուհին համատեղ լուսանկար է հրապարակել եւ մակագրել. «Ինչ եք կարծում, որտե՞ղ եմ ես»:

Արդյո՞ք այս հանդիպումը պատահական է եղել, թե՞ արտիստներն այնտեղ միասին են մեկնել՝ համատեղ որեւէ նախագծի շրջանակում, հայտնի չէ: Սակայն Զառայի երկրպագուներին ավելի շատ հետաքրքրել է ոչ թե Պոտապի հետ լուսանկարը, այլ այն նկարը, որտեղ երգչուհին կեցվածք է ընդունել լողազգեստով՝ ցուցադրելով կատարյալ կազմվածքը:

Ի դեպ, Զառան Դոմինիկյան հանրապետություն է մեկնել կրտսեր որդու՝ Մաքսիմի տարեդարձից հետո: Ապրիլի 9-ին տղան երկու տարեկան դարձավ: Երգչուհին եւ նրա ամուսինը՝ պետական պաշտոնյա Սերգեյ Իվանովը, նաեւ երեք տարեկան որդի ունեն՝ Դանիիլը:



© NEWS.am STYLE