Լեդի Գագայի լուսանկարները ցնցել են երկրպագուներին

11:47   17 ապրիլի, 2014

Ամիսներ առաջ Լեդի Գագան մասնակցել էր Versace-ի գարնանային հավաքածուի գովազդային արշավի նկարահանումներին: Իսկ հիմա համացանցում համակարգչային մշակում չանցած լուսանկարներ են հայտնվել: Daily Mail-ը համեմատել է մինչեւ ֆոտոշոփը եւ դրանից հետո ստացված լուսանկարները:

Մինչեւ

Հետո

Տարբերությունն ակնհայտ է. փոփոխված են գույնը, շտկված են երգչուհու դիմահարդարումն ու կեղծամը:

Բացի այդ, մասնագետները հեռացրել են Գագայի ծնկների կապտուկները, իսկ ձեռքերն ավելի նիհար են դարձրել:

Հիշեցնենք, որ 2013 թվականի նոյեմբերին Լեդի Գագան դարձել էր Versace-ի գարուն-ամառ հավաքածուի գովազդային արշավի դեմքը:

Իտալական Versace նորաձեւության տունն առաջին անգամ չէ, որ իր գովազդային արշավում ներգրավում է աստղային Օլիմպոսը: Այս անգամ գարուն-ամառ 2014 հավաքածուն ներկայացնողների թվում հայտնվել են Լեդի Գագան, Մադոննան, Դեմի Մուրը, Հոլի Բերին, Քրիստինա Ագիլերան եւ Ջենյուարի Ջոնսը:



© NEWS.am STYLE