Միլա Կունիսն ու Էշթոն Քաթչերը դուստր են ունենալու

12:14   17 ապրիլի, 2014

Հոլիվուդյան դերասաններ 30-ամյա Միլա Կունիսն ու 36-ամյա Էշթոն Քաթչերը շուտով ծնողներ կդառնան: Us Weekly-ի փոխանցմամբ, սիրահարները դուստր են ունենալու:

Զույգը պաշտոնապես դեռեւս չի հաստատել Միլայի հղիության լուրը: Նրանք, ի դեպ, դեռեւս չեն պաշտոնականացրել իրենց հարաբերությունները: Միլան կհամաձայնի ամուսնանալ միայն այն դեպքում, եթե Էշթոնը վաճառի Հոլիվուդյան բլուրներում գտնվող իր առանձնատունը: Բանն այն է, որ աղջիկը կարծում է, թե 10.8 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն ամուրիների հանգստավայր է, որն ընդհանրապես հարմար չէ ապագա երեխայի համար:

«Մինչեւ Քաթչերը հարմար բնակարան չգտնի, որտեղ հնարավոր կլինի դաստիարակել երեխային, հարսանիք չի լինելու»,- ըստ որոշ աղբյուրների՝ հայտարարել է Միլա Կունիսը:

Քաթչերի շքեղ առանձնատունն իր մեջ ներառում է կինոթատրոն, մարզասրահ, մեծ լողավազան եւ շարժական ապակե պատ:



© NEWS.am STYLE