Վալերիան Վոլոչկովային դատի է տալու «քաղաքական պոռնկության» համար

12:32   17 ապրիլի, 2014

Երգչուհի Վալերիան եւ պարուհի Անաստասիա Վոլոչկովան թեժ PR-պատերազմի մեջ են:

Վերջերս Վոլոչկովան կոշտ քննադատություն էր հնչեցրել Վալերիայի եւ նրա ամուսնու՝ պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինի հասցեին՝ նրանց կոչելով «քաղաքական պոռնիկներ»:

«Դատական հայցի մանրամասների վերաբերյալ պետք է դիմել փաստաբան Սերգեյ Ժորինին, իսկ իմ կողմից կարող եմ ասել, որ դժբախտության վրա ինքնագովազդ կարող են անել միայն անսկզբունքային մարդիկ: Արտիստները խաղաղության աղավնիներ են, նրանք պետք է միավորեն հասարակությանը, այլ ոչ թե կոնֆլիկտի սադրեն:

Վալերիան օրինակելի մայր է, Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի, նա հանդես է գալիս ընտանեկան արժեքների պահպանման եւ առողջ կենսակերպի օգտին, այդ պատճառով նման հայտարարությունները վիրավորանք են ոչ միայն նրա, այլեւ ամբողջ ժողովրդի հասցեին: Հարցրեք՝ ում ուզում եք, ցանկացած արտիստի. Վալերիան երբեք ռուսական արտիստների՝ Ուկրաինայում, իսկ ուկրաինական արտիստների՝ Ռուսաստանում ելույթների դեմ չի արտահայտվել: Այդ հիմարություն եւ անհեթեթություն է:

Վալերիան սիրել եւ սիրում է Ուկրաինան: Հիմա նա ելույթ է ունենալու Բաքվում եւ ուկրաիներենով երգ է կատարելու: Երբ Ուկրաինայում իրադրությունը հարթվի, նա մեծ սիրով ելույթ կունենա այնտեղ: Վոլոչկովային դատի տալու որոշումն անձամբ Վալերիայինն էր: Բայց այդ վիրավորանքները զայրացրել են ե՛ւ ինձ, ե՛ւ երեխաներին: Նրանք ինձ ասում էին. «Մի՞թե դու այդ ամենն այդպես էլ կթողնես»: Մենք մտադիր ենք նրանից պահանջել հրապարակային ներողություն խնդրել: Մինչեւ վերջ գնալու ենք»,- հայտարարել է Վալերիայի ամուսինը:

Նյութը՝ «7 Дней» կայքի



© NEWS.am STYLE