Ռեփեր Թիմաթին նորածին դստերը պիթոնի կաշվից կոշիկ է նվիրել

15:34   17 ապրիլի, 2014

Ռուսական հայտնի ռեփեր Թիմաթին իր միկրոբլոգում հրապարակել է նորածին դստեր՝ Ալիսայի համար պատրաստած արտասովոր նվերի լուսանկարը: Դրանում պիթոնի կաշվից փոքրիկ մարզակոշիկներ են: Արտիստը հայտնի է իր ոճով եւ այդ կերպ որոշել է վերջերս ծնված դստերն արտասովոր նվեր մատուցել:

Հիշեցնենք, որ Թիմաթին հայր դարձավ մարտի վերջին: Նրա ընկերուհին՝ Ալյոնա Շիշկովան, 4 կգ քաշով եւ 53 սմ հասակով աղջիկ է լույս աշխարհ բերել: Փոքրիկը ծնվել է Դոմինիկյան Հանրապետությունում, Սանտո Դոմինգոյի հիվանդանոցներից մեկում:



© NEWS.am STYLE