Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը երկվորյակ են ունենալու

13:04   17 ապրիլի, 2014

Հոլիվուդյան դերասաններ Անջելինա Ջոլին եւ Բրեդ Փիթը երկվորյակ են ունենալու: Այսպիսի վերնագրով նյութ է հրապարակվել ամերիկյան «ОК!» ամսագրում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ Անջելինա Ջոլին ծրագրում է ձվարանների հեռացման վիրահատությունից առաջ սառեցնել ձվաբջիջները: Հետագայում նա Բրեդ Փիթի հետ ցանկանում է փոխնակ մոր օգնությամբ եւս մեկ երեխա ունենալ:

«Անջելինան մի քանի ամիս առաջ սկսել է փորձել ԱՄԲ-ի (արտամարմնային բեղմնավորում) ճանապարհով հղիանալ: Այդ կարող է որոշ ժամանակ տեւել: Սակայն նրա նպատակն է հնարավորինս շուտ հղիանալ»,- ասել է զույգին մոտ կանգնած աղբյուրը:

Բացի այդ, նույն աղբյուրի փոխանցմամբ, Ջոլին հայտարարել է, թե պատրաստվում է հղի հարսնացու դառնալ: Ըստ լուրերի, զույգն ամուսնանալու է ամռանը:

Աղբյուրը՝ gossipcop.com



© NEWS.am STYLE