Մաքսիմ Գալկինն Ալլա Պուգաչովային հյուրանոց է նվիրել

13:47   17 ապրիլի, 2014

Ռուսական էստրադայի Պրիմադոննա Ալլա Պուգաչովան ապրիլի 15-ին նշեց 65-ամյա հոբելյանը:

Այսօր հայտնի է դարձել, թե ինչ է նրան նվիրել ամուսինը՝ շոումեն Մաքսիմ Գալկինը: Պուգաչովան հյուրանոցային համալիրի տիրուհի է դարձել:

Հանրահայտ Գրյազ գյուղը տարեցտարի ավելի գեղեցիկ է դառնում, քանի որ այստեղ են ապրում ռուսական շոու-բիզնեսի հայտնի աստղեր Ալլա Պուգաչովան եւ Մաքսիմ Գալկինը:

Գրյազում արդեն լավ ճանապարհ են կառուցել, հարմարավետ մանկական հրապարակ, նույնիսկ ծաղկի կրպակ են բացել: Իսկ վերջերս Գալկինի եւ Պուգաչովայի տան կողքին հսկայական հյուրանոցային համալիր է կառուցվել, որի պատուհանները բացվում են դեպի զույգի առանձնատան բակ:

Պարզվում է՝ հյուրանոցն Պուգաչովայի ամուսնու նվերն է նրա հոբելյանի առիթով: Տեղեկությունների համաձայն, նորոգման աշխատանքներն այնտեղ ավարտվում են, եւ շուտով հյուրանոցը կարող է հյուրեր ընդունել:

Աղբյուրը՝ Segodnya



© NEWS.am STYLE