«Խելագարի պես դու դուրս վազեցիր». NEWS.am STYLE-ի բացառիկ հնարավորությունը երիտասարդներին

14:30   17 ապրիլի, 2014

Ձեր ամենօրյա ընկեր NEWS.am STYLE-ը հնարավորություն է ընձեռում տաղանդավոր երիտասարդներին, եւ ոչ միայն, ովքեր ունեն գրած բանաստեղծություններ, ձայնագրած երգեր, սիրային նամակներ կամ սիրո պատմություններ, որը կցանկանան հասու դարձնել հազարավոր մարդկանց, ապա կարող են ուղարկել մեզ, եւ մենք անպայման կհարապարակենք դրանք մեր կայքում:

Այս անգամ մեր էլ հասցեին իր ստեղծագործությունն է ուղարկել Տարոն Սարգսյանը.

Կլակ – Խելագարի պես դու դուրս վազեցիր

 

Խելագարի պես դու դուրս վազեցիր,

Ու ես հասկացա,որ արտասվում ես,

Աննկատ ժպիտ խաղաց իմ դեմքին

Եվ աննկատ էլ արցունքի փոխվեց:

 

Ասես ցավն իմ առարկայացավ,

Որին կարող էի անգամ շոշափել,

Ժպիտս կորավ,չքվեց,վերացավ,

Մի տխուր թախիծ Իմ սիրտը պատեց:

 

Խելագարի պես դու դուրս վազեցիր,

Իսկ ես չիմացա ուր պիտի վազեմ,

Դու ինձ ցավիս հետ մենակ թողեցիր,

Եվ դուրս վազեցիր,որ մենակ լացես:



© NEWS.am STYLE